
Օխոտի ծովում՝ Մագադանից 300 կմ հեռավորության վրա, հինգշաբթի գիշերը խորտակվել է «Հեռավոր Արևելք» ձկնորսանավը: Վերջին տվյալների համաձայն` նավի կործանման հետևանքով զոհվել է 54 մարդ:
Ընդհանուր առմամբ` ձկնորսանավում 132 մարդ է եղել, այդ թվում` նաև ռուսներ, Բրիմայի, Ուկրաինայի, Լատվիայի ու Վանուատուի քաղաքացիներ: Փրկվել հաջողվել է 63 մարդու, ևս 15 մարդ անհետ կորած է համարվում:
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ նավի խորտակման առավել հավանական վարկած է համարվում ինչ-որ բանի հետ բախումը:
Վթարի վայրում ջրի ջերմաստիճանը 0 է: Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից, նավի փրկված անդամներն ուժեղ ցրտահարվել են, շատերը գտնվում են ծանր վիճակում: