Գագիկ Ծառուկյանի փեսան կնշանակվի Կոտայքի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն այսօր կառավարության նիստում պետք է ազատվեր զբաղեցված պաշտոնից: Այդպես էլ եղավ. հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, իսկ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ Արամ Հարությունյանին այլ պաշտոնի կնշանակեն:

Մեկ այլ որոշմամբ` այդ պաշտոնում պետք է նշանակվի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը:

« Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը   ո ր ո շ ու մ     է. Կարապետ Գուլոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ­պետ», – նշված է որոշման մեջ:

Այս հարցը մինչ այժմ դեռ չեն ներկայացրել, պետք է զեկուցի Արմեն Երիցյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ Գուլոյանի նշանակման հարցը պայմանական է, քանի դեռ նախագահը չի ստորագրել նախկին մարզպետի՝ պաշտոնից հեռանալու հարցը:




Լրահոս