Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարում 4-ամյա աղջնակին վախեցրել է լրագրողի տեսախցիկը:
Սոցկայքերի օգտատերերը քննարկում են լուսանկարը, որը Թվիթթերի իր էջում հրապարակել է պաղեստինցի ֆոտոլրագրող Նադիա Աբու Շաբան: Լուսանկարում սիրիացի փոքրիկ է, որը իր վրա պահված տեսախցիկը ատրճանակի տեղ է դրել ու ձեռքերը վեր է բարձրացրել:
Լուսանկարն արվել է Թուրքիայում սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարում: «Ես հասկացա, որ նա շոկի մեջ է, երբ տեսա, որ երեխան կծել է շրթունքն ու վեր է բարձրացրել ձեռքերը: Սովորաբար տեսախցիկը տեսնելուն պես փոքրիկները փախչում են, թաքցնում են դեմքերը կամ ժպտում են»,- պատմել է լուսանկարիչը:
Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Սիրիայում 5 տարվա ընթացքում պատերազմի զոհ է դարձել 10 հազար երեխա, ավելի քան 5 միլիոն երեխա հումանիտար օգնության կարիք ունեն: