
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը Մայամիի WTA շարքի մրցաշարի քառորդ եզրափակչում պարտության է մատնել գերմանացի Սաբինա Լիսիցկիին՝ 7:6, 1:6, 6:3 հաշվով: Այդ հաղթանակը 700-րդն էր Սերենայի կարիերայում:
Նախկինում այդ ցուցանիշը գրանցել է վեց թենիսիստուհի` Մարտինա Նավրավիլովան (1442 հաղթանակ), Կրիս Էվերտը (1309), Շտեֆի Գրաֆը (902), Վիրդժինի Ուեյդը (839), Արանչե Սանչես-Վիկարիոն (759) և Կոնչիտե Մարտինեսը (739):