Դուք այդպես գրում եք, բայց չեք հետևում. վարչապետը` նախարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Սամվել Ֆարմանյանի, Խոսրով Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Մարգարիտ Եսայանի՝ օրենս­դրական նա­խա­­­ձեռ­նու­թյան կար­­գով ներ­­կայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայ­աստանի Հան­րա­պե­տության օրեն­քի նախագիծը: Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ օրենսգիրքը սահմանում է, որ որևէ քաղաքացու անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության որևէ ներկայացուցչի մասնակցության դեպքում:

Նախարարն ասաց, որ կառավարությունը սկզբունքորեն չի մերժում, որոշակի առաջարկներ ընդունելու դեպքում այս նախագիծն ընդունելի կհամարեն: Օրինակ՝ պետք է հաշվի առնել, թե նիստին այս քաղաքացու մասնակցությունը վտանգավոր կլինի նիստի մյուս մասնակիցների համար, թե` ոչ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Այս հարցը մի քիչ զգայուն է: Դուք այդպես գրում եք, բայց չեք հետևում: Ընդհանուր եմ ասում բոլոր նախարարություններին, բոլոր նախարարներին: Այնտեղ հաշվի չեն առնում մեր առաջարկները, և դրական եզրակացությամբ հանձնաժողովը որոշում է կայացնում ու ընդգրկում մեծ օրակարգ:

Հետամուտ պետք է լինեք, նաև հանդիպեք նախագիծն առաջարկող պատգամավորներին», – նշեց նա:




Լրահոս