ԵՏՄ-ում միասնական արժույթին հասնելու համար դեռևս ապրել է պետք. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արտարժույթի կիրառումն այսօրվա հարց չի հանդիսանում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Երբ մենք Աստանայում երեքով քննարկում էինք միասնակայն արժույթ ստեղծելու հարցը, Պուտինն ասաց, որ որպեսզի տնտեսապես ավելի խորը համագործակցենք, մի օր կկանգնենք միասնական արժույթի հարցի առջև: Հնարավոր է` կկանգնենք, քանի որ Եվրամիությունը եվրո ունեցավ: Սակայն սա այսօրվա հարց չէ,- մեջբերում է պետության ղեկավարին նրա մամուլի ծառայությունը: – Եղել է Պուտինի հարցը. դուք դեմ չե՞ք, եթե փորձագետները խոսեն այդ մասին: Մենք արդեն վաղուց է այդ մասին խոսում ենք, թող փորձագետներն էլ խոսեն: Սակայն միասնական արժույթ մտցնելու հարցը որևէ կոնկրետ ժամանակի, անգամ ապագայի համար չկա»:

«Դա մեր միությունում վերջին գործողությունը կլինի: Դեռևս Եվրասիական տնտեսական միության առջև այնքան խնդիրներ ու մարտահրավերներ կան, որ միասնական արժույթին հասնելու համար դեռևս ապրել է պետք»,- հավելել է Լուկաշենկոն:




Լրահոս