
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախագծի շրջանակներում ՎԶԵԲ-ը Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8.07 մլն եվրո: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ/ՀՆԳ) կողմից` մինչև 3.5 մլն եվրո կապիտալ դրամաշնորհի տեսքով: Եվս 1.07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն: