«Նաիրիտ»-ի մի քանի աշխատակից վարչապետի մոտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրոք որոշվածի համաձայն` նաիրիտցիներն այսօր ևս հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը մնում է նույնը` աշխատավարձի պարտքի մարում:

Քիչ առաջ վեցհոգանոց խումբ գնաց Ազգային ժողով, որտեղ պետք է հանդիպեն պատգամավորներին: Նրանց կընդունի ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Գործարանի մյուս աշխատակիցներից ևս 5-6 հոգի մտավ Կառավարության շենք` հանդիպելու վարչապետի հետ:

Նաիրիտցիներից  մեկն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ առանձնապես ակնկալիքներ չունեն:

 




Լրահոս