Օտարերկրյա զինյալների թիվը ծայրահեղական խմբավորումների կազմում աճել է 71%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 20 հազար օտարերկրացիներ, այդ թվում նաև ռուսներ, ուղևորվել են Ասիա ու Մերձավոր Արևելք, որպեսզի միանան այնպիսի ծայրահեղական խմբավորումների, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» կամ «Իսլամական պետությունը», ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում:

Կազմակերպության փորձագետների խոսքերով՝ օտարերկրացիների ներհոսքն ավելի մեծ է, քան նախկինում երբևէ: Ծայրահեղականներին միանում են 100 երկրի քաղաքացիներ, նրանց մեծ մասը մեկնում են մարտնչելու Իրաքում, Սիրիայում, Լիբիայում ու Պակիստանում:

Զեկույցում ասվում է, որ այս գործընթացը ներկայացվում է որպես համաշխարհային անվտանգության ինչպես անմիջական, այնպես էլ հետագա սպառնալիք:

Փորձագետները նաև նշում են, որ օտարերկրյա զինյալների թիվը ծայրահեղական խմբավորումների կազմում կտրուկ աճել է. միայն 2014 թ կեսերից մինչ 2015 թ մարտ ամիսն աճել է 71%-ով:




Լրահոս