
Այսօր՝ ապրիլի 2-ին, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը և Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը այցելեցին Սահմանադրական դատարան, որտեղ հանդիպեցին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեց Սահմանադրական առաջիկա բարեփոխումների հետ կապված հարցեր: ՍԴՀԿ ներկայացուցիչները նկատեցին, որ բարեփոխումների վերջին հայեցակարգը մանրամասն ուսումնասիրելուց հետո Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով կներկայացնեն կուսակցության կարծիքներն ու մտահոգությունները:
ՍԴՀԿ Մամլո դիւան