Ինչպես արդեն տեղեկացրել էինք` գործադիրն այսօր քննարկել է նաև Հրանտ Բագրատյանի հեղինակած` ևևՆվազագույն ամսական աշխատավարձի մասինևև օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Հ. Բագրատյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 32.500 դրամի փոխարեն` դարձնել 72.500 դրամ: Գործադիրը, սակայն, բացասական եզրակացություն տվեց այդ օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ Ֆինանսների նախարարի` դա ծանր բեռ կլինի բյուջեի վրա, կպահանջի 360 մլրդ դրամ լրացուցիչ ծախս, գործատուները կխուսափեն գրանցել աշխատողներին, կառաջանա ստվերային դաշտ և այլն:
Նախարարը նաև հավելեց, որ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրում արդեն դրված է նվազագույն աշխատավարձի կրկնապատկման հարցը: