Հայաստանի պետական բյուջեից կֆինանսավորվեն բռնադատվածներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին հավանություն տվեց “Բռնադատվածների մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը: Վարկերը տրամադրում են առեւտրային բանկերը, սակայն կառավարությունն իրավասու է սահմանել կարիքավորության չափանիշներ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տեղեկանքում նշված է, որ 10 տարվա ընթացքում վարկ ստանալու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է դիմել մոտ 800 քաղաքացի, որոնցից մինչ օրս վարկ է տրամադրվել 279 քաղաքացու: Շուրջ 200 դիմում մերժվել է կառավարության սահմանած չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Նախարարությունում այսօրվա դրությամբ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար հաշվառված է 335 քաղաքացի: