Վլադիմիր Կլիչկոն կարող է վերջ դնել Ջենինգսի կարիերային. Ուայլդեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBC վարկածով գերծանր քաշային կարգում ամերիկացի չեմպիոն Դեոնտեյ Ուայլդերը կարծում է, որ իր հայրենակից Բրայանտ Ջենինգսի` հաղթելու շանսերը չափազանց փոքր են ապրիլի 25-ին WBA (Super), WBO և IBF վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտում:

uaylder

«Չեմ կարծում, որ նա պատրաստ է նման մենամարտի,- հայտարարել է Ուայլդերը: – Նա շուրջ 10 սիրողական մենամարտ է անցկացրել: Նա անգամ պրոֆեսիոնալներից որևէ  մեկի հետ չի հանդիպել, ով կարող էր մոտ լինել նման տրամաչափի: Ջենինգսը չի մենամարտել նման հասակով ու ձեռքի հարվածով մրցակցի հետ: Չեմ կարծում, որ նա կարող է այդպես միանգամից ռինգ ցատկել նրա հետ, ով երկար ժամանակ եղել է դրա գագաթին: Նա ինքն էլ դա կտեսնի, երբ հայտնվի ռինգում:

Եթե Կլիչկոն մենամարտի այնպես, ինչպես պետք է, ապա Ջենինգսի վիճակը լավ չի լինի:  Հնարավոր է` դա լինի Ջենինգսի կարիերայի ավարտը: Կլիչկոն նրա հետ մենամարտի մասին ընդհանրապես չի անհանգստանում: Ես դեռ նրան երբեք այդքան հանգիստ չեմ տեսել հարցազրույցների ժամանակ»:

klichko jenings




Լրահոս