
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ:
Ֆրանսիական ակումբը ցանկանում էր գնել Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը, բայց վերջինս իր գործակալին հրահանգել է մերժել ՊՍԺ-ի առաջարկը:
Դի Մարիան «Յունայթեդ»-ի կազմը համալրել է 2014թ. ամռանը՝ 80 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 26 հանդիպման՝ խփելով 4 գոլ ու կատարելով 9 գոլային փոխանցում: