Շատ մարդկանց, հատկապես աղջիկներին տանջում է այն հարցը, թե ինչու են տղամարդիկ երկարացնում ճկույտի եղունգը: Որևէ որոշակի պատասխան այս հարցին չկա, սակայն ահա թե ինչ է պարզվում:
Ճկույտի եղունգներն առաջինը երկարացրել են արիստոկրատները դեռևս 17-րդ դարում: Սա արվել է բացառապես արագ նամակ բացելու համար՝ ձեռքի տակ դանակ չլինելու դեպքում: Իսկ սրով, ինչպես հասկանում եք, հարմար չէր լինի: Ահա հենց այս պաճառով էլ սկսել են երկարացնել ամենաանպիտան՝ ձախ ձեռքի ճկույտի եղունգը: Քանի որ թուրը բռնում էին աջ ձեռքով, ինչ-որ բան ևս գրել են աջով, իսկ ձախ ձեռքը կարծես թե այդան էլ պետքական չէր:
Ֆրանսիայում 17-18-րդ դարերում ընդունված էր երկարացնել ճկույտի եղունգը մեկ այլ պատճառով: Եթե հավատանք պատմական վկայություններին, ապա համաձայն 17-րդ դարի ֆրանսիական էթիկայի կանոններին, տղամարդուն խորհուրդ էր տրվում ճկույտին երկար եղունգ ունենալ: Նման եղունգը սեփականատիրոջն օգնում էր բացել փակված դուռը: Այդ ժամանակ դուռը թակելը էթիկայից դուրս է եղել, իսկ դուռը ճանկռելը՝ ընդունելի: