Շվեդիայում կալանավորել են մի կատվի, որը կեր էր գողանում ուրիշների տներից: Կատվի համար բողոք է ներկայացրել այն բազմաթիվ տներից մեկի տերը, որի տունը կատուն հասցրել էր մաքրել: Ոստիկանները կատվին տարել են բաժին եւ պահել են այնքան ժամանակ, մինչեւ տերը եկել է նրա հետեւից:
“Սկզբում կարծում էինք, որ նա տեր չունի, բայց հետո տեսանք, որ կերած է ու լավ սանրված”, պատմել են ոստիկանությունում: