Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Աբովյանի դեռևս գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանին նշանակել Կոտայքի մարզպետ: Նիստում վարչապետը շնորհաավորել էր Գուլոյանին և ցանկացել բեղմնավոր աշխատանք:
Armlur.am-ը նոր մարզպետի նշանակման մասին մի քանի հարց ուղղեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին: Նշենք, որ վերջինս Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է:
– Պարո´ն Շահգալդյան, Կոտայքն արդեն նոր մարզպետ ունի: Ինչպե՞ս եք վերաբերվում Կարապետ Գուլոյանի նշանակմանը:
– Արտակարգ ձևով:
– Այսինքն` գո՞հ եք, որ ինքն է նշանակվել:
– Բա իհարկե, բա խի՞ գոհ չեմ:
– Շատերն այն քաղաքական նշանակում են համարում, դուք ի՞նչ կարծիք ունեք:
– Էտ հարցն ինձ կարաք չուղղեք, ես չեմ կարող էտ հարցին պատասխանել, բայց, որ ինքը արժանի է` միանշանակ կարող եք չկասկածել: Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա միանշանակ այո´, նա շատ լավ կղեկավարի մարզը:
– Իսկ նախկին մարզպետ Արամ Հարությունյանի հետ ինչպիսի հարաբերություններ եք ունեցել:
– Աշխատանքային հարաբերություններ են եղել: