Վրաստանում ցուցարարները ձվեր են նետել Արդարադատության նախարարության շենքի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիպոթեքային վարկերից տուժած վրացիները բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիում` Արդարադատության նախարարության շենքի դիմաց՝ փակելով շենքի մուտքն ու դրա ուղղությամբ ձվեր նետելով. գրում է «Новости-Грузия» կայքը:

Համաձայն «Ռուսթավի-2» հեռուստաալքի հայտարարության՝ ցուցարարները պահանջել են դադարեցնել հիպոթեքային պարտք ունեցող քաղաքացիների վտարումները, ինչպես նաև` հանդիպել արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանիի ու փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ:

Միջադեպի արդյունքում երկու մարդ ձերբակալվել է: Նաև «շտապօգնության» մեքենա է կանչվել, քանի որ ակցիայի մի քանի մասնակիցներ իրենց վատ են զգացել:




Լրահոս