«Հյուսիս-հարավ» ծրագրի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. Գագիկ Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին, թե «Հյուսիս-հարավ» ծրագրի հետ կապված ինչ խնդիրներ են առաջացել:

Նախարարը  պատասխանեց, որ ոչ մի խնդիր էլ չկա, ամեն ինչ նորմալ է: Սակայն լրագրողները հիշեցրին, որ արտասահմանյան մի ընկերություն աշխատանքի կեսից հրաժարավել է շարունակել` դուրս բերելով իր տեխնիկան:

«Այդպիսի բան չկա, ֆրանսիական ընկերությունը, մեր տեղեկացմամբ, դուրս է բերել իր տեխնիկան, որովհետև աշխատանքի պրոցեսում այդ տեխնիկան այլևս հարկավոր չէր, մնացած աշխատանքներն ընթանում են բնականոն հունով»,- նշեց  նախարարը:

Բեգլարյանը հավելեց, որ «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացումը տեղավորվում է իր կողմից հայտարարված ժամկետների մեջ:




Լրահոս