
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին չի հասցնում նորմալ սնվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդեն 8-րդ օրը շարունակվող բանակցությունների ինտենսիվ գրաֆիկի պատճառով, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես կցանկանայի, որպեսզի ուտելու ժամանակ ունենայի»,- տխրորեն նկատել է պետքարտուղարը՝ նայելով մի քանի լրագրողների, ովքեր ճաշելիս են եղել:
Ընդ որում Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն արդեն երկրորդ օրն է` լրագրողներին պատմում է բանակցությունների ընթացքում գրանցված «զգալի առաջընթացի» մասին և մոտ ժամանակում խոստանում է ավարտին հասցնել բանակցությունների ներկայիս փուլը: