Հայ Եկեղեցին դատապարտում է Մահմեդականների անմեղությունը ֆիլմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ: Ժողովի ընթացքում քննության առնվեցին Մայր Աթոռի միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադառնալով վերջին օրերին միջազգային հանրության կյանքն ալեկոծած “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմին` խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ. 
“Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսևորումների ու բռնարարքների, որոնց հետևանքով եղան մարդկային զոհեր: Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երևույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության և խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձևավորմանը: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, ՙորովհետև Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության՚ (Ա Կոր.14:3)ե:




Լրահոս