«ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը լույս է ընծայել «Լռության ճիչը» խորագրով գիրք-ալբոմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրքում ներառվել են նրա 27-ամյա գործունեության արդյունքը հանդիսացող 100-ից ավելի լուսանկարներ, որոնք 1988-ից ի վեր արվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ջավախքում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Իսրայելում եւ Թուրքիայում: Անտուան Ագուջյանը, ում նախնիները Հայոց ցեղասպանությունը վերապրողներ են, իր աշխատանքը սկսել է երկրաշարժի տարիներին, երբ մարդասիրական խմբի հետ եկել է Հայաստան: Այնուհետեւ նա վերադարձել Ֆրանսիա եւ շարունակել գործը, հետագայում եղել է Ջավախքում, Լեռնային Ղարաբաղում, Մերձավոր Արեւելքի երկրներում` ստեղծելով հայկական հիշողության յուրօրինակ պատմություն:
«Լռության ճիչը» լույս է ընծայվել ֆրանսերեն ու անգլերեն: Լուսանկարիչը պատրաստվում է ապրիլի 22-ին մեծ ցուցահանդեսով հանդես գալ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում:




Լրահոս