Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3 տոկոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3 տոկոս: Ազգային վիճակագրական ծառայության շտապ հավաքագրած տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.2, գյուղատնտեսության համախառն արտադրանի ծավալը՝ 10.8, առևտրի շրջանառությունը՝ 2.8, ծառայությունների ծավալը՝ 11.5, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 7.1 տոկոսով: Շինարարության ոլորտում դարձյալ անկում է արձանագրվել՝ 4.1 տոկոս:
Այս ժամանակահատվածում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձի չափն աճել է 5.5 տոկոսով՝ կազմելով 118174 դրամ:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա այստեղ նույնպես աճ է արձանագրվել. արտահանման ծավալներն աճել են 11.4, ներմուծմանը՝ 3.6 տոկոսով:




Լրահոս