
ՌԴ Սամարայի շրջանի դաշնային միգրացիոն ծառայությունը զգուշացում է ուղարկել Սամարայի բնակչին, ով, ինչպես պնդում են գերատեսչության ներկայացուցիչները, դիմել է ԱՄՆ դեսպանատանը՝ Ռուսաստանին կործանելու հարցում օգնություն առաջարկելով:
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տեղեկությունների համաձայն՝ ոմն քաղաքացի Բ.-ն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն նախագահ Բարաք Օբամայի անունով նամակ է ուղարկել, որում դրամական փոխհատուցման դիմաց պատրաստակամություն է հայտնել մասնակցել «որպես պետություն ՌԴ կործանմանը»: