
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպել էր քննարկում՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» նախագծի դրույթների հետ կապված:
Քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսկացության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Օկուպացիա բառը ո՞վ է օգտագործում միջազգային ամբիոններում՝ թուրքերը և ադրբեջանցիները: Մենք իրավունք ունենք խոսել թուրքական և ադրբեջանական օկուպացիայի մասին, մենք ունենք մեր հայրենիքի իրավունքը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե ԵՏՄ անդամակցությունը թուլացրել է ոչ միայն մեր ինքնիշխանությունը, այլև` արտաքին օրակարգն իրացնելու խնդիրը. «Այո, մենք մեծապես թուլացել ենք այդ անդամակցությունից»: