Խանութ էր բացել և խանութպանն էր. Ժիրայր Սէֆիլյանը` Գագիկ Ծառուկյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած քննարկմանը մասնակցում էր նաև  «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ապրիլի 24-ին մենք ոչ մի ձևով չենք խանգարելու օրվա օրակարգին: Օրվա երկրորդ կեսին` ժամը 6-ից սկսած, Էրեբունի թանգարանի հատվածում սկսում ենք հավաք: Հավաքը նույնպես ունի խաղաղ բնույթ»:

Լրագրողի` «Ե՞րբ եք ավարտելու իշխանափոխության գործընթացը» հարցին նա կոնկրետ ժամկետ չասաց՝ նշելով, որ երբ իրենց հաջողվի ազատվել այս ռեժիմից: «Ունեմ համոզում, որ դա երկար չի տևի, մի քանի օրվա հարց է»:

Այն դիտարկմանը, թե ինչպես են իրենք իշխանափոխության գնալու` հաշվի առնելով այն, ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի հետ, Ժիրայր Սէֆիլյանը նշեց. «Տարբեր վիճակ է: Տարբերությունը բազմաթիվ է: Ես, ըստ էության, առաջնորդում եմ շարժում, ոչ թե սեփական խանութ, ինչպես որ Ծառուկյանն էր: Խանութ էր բացել և խանութպանն էր, խանութպանին վերացնելով՝ խանութին տեր ես կանգնում»:




Լրահոս