
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-8-ը պաշտոնական այցով կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների թեման քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ոլորտներում ռուս-հայկական համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակի դիտարկում է նախատեսում, ինչպես նաև ԵՏՄ շրջանակներում փոխհամագործակցության զարգացում»,- ասել է դիվանագետը: