
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպել էր քննարկում` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» նախագծի դրույթների հետ կապված: Քննարկմանը, սակայն, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի մասնակցել:
Armlur.am-ի հետ զրույցում վերջինս, պարզաբանելով, թե ինչու չի մասնակցել իր կուսակցության կազմակերպած քննարկմանը, նշեց. «Էդպես ստացվեց, որ չմասնակցեցի: Իմ չմասնակցելը քաղաքական պատճառներ չունի: Մի անգամ էլ ես կարող եմ որևէ քննարկման չմասնակցել»,- ասաց Մարտիրոսյանը: