ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ ԵՎ ԹԱՔՑՐԵԼ ՍԱՌՆԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կրասնոյարսկի ոստիկանությունը ձերբակալել է 27-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է իր ընկերուհուն դաժանորեն սպանելու մեջ: Հանցագործը դիակը թաքցրել է հանրակացարանի սառնարանում, որտեղ էլ այն հայտնաբերել է սպանվածի հայրը: Կնոջ հարազատները նրան փնտրել սկսել են այն բանից հետո, երբ նա երկու օր աշխատանքի չի ներկայացել: Կնոջ հայրը եկել է հանրակացարան եւ սառնարանում հայտնաբերել աղջկա մարմինը: Հարեւանների վկայությամբ՝ կինը՝ Վիկտորյան, եւ նրա սիրեցյալը՝ Սերգեյը, միմյանց հետ չեն վիճաբանել, հանգիստ կյանք են վարել: Սակայն տղամարդը խոստովանել է, որ կնոջն սպանել է խանդի հողի վրա




Լրահոս