
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կկարողանա մասնակցել «Սելտա»-ի դեմ Պրիմերայի 29-րդ տուրի խաղին:
Արգենտինայի հավաքականի ավագը սրունքաթաթային հոդի վնասվածքի պատճառով չէր մասնակցել ազգային թիմի նախորդ 2 խաղերին: Ապրիլի 2-ին Մեսսին անցել է լրացուցիչ բուժզննում, որը դրական տեղաշարժ է ցույց տվել: