![](https://armlur.am/wp-content/uploads/2012/09/20//33117.jpg)
Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու՝ սեփական դստերը գազանաբար սպանելու համար: Նախնական տվյալներով՝ “պատվի համար սպանության” դրդապատճառը եղել է այն, որ 32-ամյա դուստրը որոշել է աշխատել գեղեցկության սրահում, ինչից հայրը ամաչել է: Աշխատանքի առաջարկը նա ստացել էր բիզնես լեդիից, որի մոտ նա նախկինում աշխատում էր որպես աղախին: Տղամարդը իր 3 տարեկան թոռան մորը տարել է տնից ոչ հեռու գտնվող անտառ, որտեղ էլ կապել է ծառին եւ կացնահարել: Աղջիկը Կացնի հարվածներից մահացել է: Սպանությունը տեղի է ունեցել աղջկա կրտսեր քրոջ աչքի առաջ: