Պեպեն շարքից դուրս է մնացել 10 օրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն Պորտուգալիայի հավաքականի կազմում վնասվածք է ստացել:

Նա ազդրի վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել 10 օրով: Ակումբի մարզչական շտաբը հուսով է, որ Պեպեն կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղին:

«Ռեալ»-ի առաջին մրցավեճն «Ատլետիկո»-ի հետ կկայանա ապրիլի 14-ին, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 22-ին:




Լրահոս