Գագիկ Ծառուկյանի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ուղերձ է տարածել սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում ասված է
Սիրելի հայրենակիցներ,
քույրեր և եղբայրներ
Սեպտեմբերի 23-ին մեր երկրի մի շարք համայնքներում կայանալու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արդյունավետ կառավարման, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորման համար ՏԻՄ ընտրությունները նույնքան կարևոր են, որքան համապետական ընտրությունները:
 
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը բազմաթիվ համայնքներում առաջադրել է իր թեկնածուներին կամ պաշտպանում է անկուսակցական, բայց ժողովրդի վստահությունը վայելող անձանց:
Սիրելի հայրենակիցներ,
Դուք ընտրելու եք ձեր գյուղապետերին, ձեր քաղաքապետերին: Դուք առաջիկա տարիներին ամեն օր շփվելու եք նրանց հետ, ու նաև նրանց բարեխիղճ աշխատանքից է մեծապես կախված ձեր խնդիրների լուծումը:
Ես կոչ եմ անում ձեզ՝ քվեարկել բացառապես ձեր խղճի և համոզմունքների թելադրանքով: Միայն այդ դեպքում դուք կունենաք պահաջելու իրավունք:
 
Իմ կողմից ես երաշխավորում եմ. ԲՀԿ-ի թեկնածուները մշտապես հաշվետու են լինելու ձեր և կուսակցության առջև: Պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար: Ձեր հարցերն ու դժգոհությունները միշտ հասանելի են լինելու իշխանության ամենավերին օղակներին: Մարդիկ երբեք չպետք է տուժեն վատ աշխատող պաշտոնյայի պատճառով: Անձամբ ես պատրաստ եմ մշտապես աջակցել բոլոր բարեխիղճ համայնքապետերին:
Մենք պետք է հավատանք, որ մեր քվեարկությամբ կարող ենք մեր համայնքից սկսել արդար և ուժեղ Հայաստանի կառուցումը:




Լրահոս