Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանն ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից, որին նշանակվել է Կարապետ Գուլոյանը: