Զվարթնոց օդանավակայանն այսօր ողջ օրը չի սպասարկել Արմավիա ավիաընկերության չվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Զվարթնոց” միջազգային օդանավակայանն այսօր ողջ օրը չի սպասարկել “Արմավիա” ավիաընկերության չվերթները: “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հայտնել է, որ պատճառը “Արմավիայի” կուտակած պարտքերն են: “”Արմավիան” պայմանագրում նախատեսված պարտքի սահմանաչափը զգալիորեն գերազանցել է”,- ասել է Աբրահամյանը` հավելելով, որ երեկ երեկոյան նույն վիճակն է եղել, բայց թույլատրել են չվերթը իրականացնել` ուղևորներին անհարմարություններից զերծ պահելու համար: “Արմավիայի” չվերթները կվերականգնվեն` պարտքի որոշակի մասի մարումից հետո: 




Լրահոս