Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կսկսվի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը: Նա մեղադրվում է խարդախության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մաս): Ըստ քրեական գործի նյութերի՝ նա ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ. Ղասաբյանի վստահությունը, վերցրել եւ խարդախությամբ տիրացել է վերջինիս հինգ հարյուր ութ հազար դրամին: Տուժողը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ է: Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ