ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս իր մոտ է կանչել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին եւ ասել, որ չպետք է «խանգարի» իր փեսա Կարապետ Գուլոյանի վերընտրությանը: Նշենք, որ ի սկզբանե ասվում էր, թե Մեհրաբյանը ձեւական է իր թեկնածությունն առաջադրել, սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ նա տարբեր շրջանակների մոտ հայտարարել է, թե ինքը լուրջ պայքարելու է հաղթանակի համար: Իսկապե՞ս Ծառուկյանը Ձեզ իր մոտ է կանչել եւ սպառնացել: Մեր այս հարցին Մեհրաբյանը պատասխանեց. «Ծառուկյանն ինձ չի կանչել, ես սուտ բաներ չեմ խոսում: Նա ինձ հրավիրել է: Ես իրեն առաջարկեցի, որ պարո՛ն Ծառուկյան, ելո՛ւյթ ունեցեք ու ժողովրդին ասե՛ք. «Ժողովո՛ւրդ ջան, կա երկու թեկնածու, դուք որին էլ ընտրեք, ես նրա հետ կաշխատեմ»: Այդ դեպքում հա՛մ ժողովրդի ընտրյալը կլինի, հա՛մ էլ Ձեր ռեյտինգը կբարձրանա: Ինքն էլ ասաց՝ եթե դու անցնես, առաջիններից մեկը ես կլինեմ, որ քեզ կշնորհավորեմ: Ու վերջ»:




Լրահոս