Արթուր Հարությունյանը (Պալաչ) վստահ է, որ կդառնա Աբովյանի քաղաքապետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները դեռեւս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին միակ թեկնածուն համարվում է «Քինգ դե լյուքս» ՍՊ ընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Սակայն երեկվանից Աբովյանում սկսել էին շրջանառել եւս մեկ` Կոտայքի նորանշանակ մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի մտերիմներից մեկի անունը:

Խոսքը նրա նախկին տեղակալ Անդրանիկ Պետրոսյանի մասին է: Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է եւ նախկին քաղաքապետ-նորանշանակ մարզպետի համար ցանկալի թեկնածու է: Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ինքն իր թեկնածությունն առաջադրելու է ու վստահ է, որ հաղթելու է: Ի դեպ, Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս