
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Ճամբարակի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն