Ապրիլի 2-ին, հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված ֆլեշմոբ-ակցիա: Համբուրգում բացվեց Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը: Նմանատիպ ևս մեկ ակցիա է նախատեսվում իրականացնել նաև Գերմանական Բեռլին քաղաքում, հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Նեմեսիս գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան:
Այս մասին հայտնում է Գերմանիայում գտնվող «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Ավետիքի Գևորգյանը:
Ըստ նախաձեռնողների, եթե ոչ մի խանգարող հանգամանք չառաջանա` ակցիան կիրականանա ապրիլի 3-ի կեսօրին:
Ֆլեշմոբ-ակցիյին իրենց մանսակցությունը կբերեն նաև Գերմանիայում բնակվող և հանդես եկող հայ ըմբշամարտիկները:
«Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահ, Սրապիոն Գևորգյանը իրեն հյուրընկալելու համար, առանձնակի շնորհակալություն է հայտնում, հայազգի ըմբշամարտիկ Խորեն Կասրյանին և նրա ընտանիքին:
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ