«Ես փրկել եմ պետությունը թալանից»:
Որքան հայտնի է, փրկիչները, իսկ եթե ավելի համեստ՝ պետության համար ինչ-ինչ դրական գործեր անող մարդիկ, երբեք այդ մասին չեն բարձրաձայնում: Լռությունն են նախընտրում նաեւ թալանի ակտիվ մասնակիցներն ու կազմակերպիչները: Այս առումով Վ. Այվազյանն ինչ-որ միջանկյալ հատվածում է հայտնվել: Նա փորձում է հերքել անգամ ԱՄՆ դատարանի կողմից կայացված դատավճիռը, ըստ որի՝ նա մոտ 37 մլն դոլար պետք է վճարի: Բոլորս ենք հիշում, որ Այվազյանի՝ ՀՀ բնապահպանության նախարար աշխատած տարիներից ի վեր կոռուպցիայի այդ թեման շոշափվում էր՝ վերջապես վերածվելով վճռի: