Հուսիտները լքել են Ադեն քաղաքում նախագահական պալատը արաբական երկրների միջազգային կոալիցիայի գիշերային ավիահարվածներից հետո, փոխանցում է Ֆրանս Փրեսս գործակալությունը՝ հղում կատարելով Ադենում սեփական անանուն աղբյուրին:
Հինգշաբթի օրը «Անսար Ալլա» ապստամբ շարժման քաղխորհուրդի անդամ Ֆադլ Մուտագը ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է, որ հուսիտներն ու նրա դաշնակից բանակային ստորաբաժանումները հինգշաբթի օրը Աբդ Ռաբբու Մանսուր Հադի կողմնակիցների հետ թեժ մարտերից հետո գրավել էին Ադենում նախագահական պալատը:
«Հուսիտներն ու նրանց դաշնակիցները լքել են ամրոցը լուսաբացին»,- հայտնել է աղբյուրը Ֆրանս Փրեսս գործակալությանը: