«ՀԱԿ-ի նախահայրերը, երբ որ այդ մեքենաները նստում էին, ավելի թանկ էին բյուջե չունեցող երկրի համար, քան այս ոչ պատշաճ մեքենաները»:
Մինչեւ հիմա գիտեինք, թե բոլոր հայերի նախահայրը մեկն է, մինչդեռ այս չեղած հարցն էլ կուսակցականացվեց, եւ ըստ Գ. Սահակյանի՝ ՀԱԿ-ն իր նախահայրերն ունի, ՀՀԿ-ն՝ իր, բնականաբար, մյուս կուսակցություններն էլ՝ իրենց: Բայց, ամեն դեպքում, պետք չէ նախանձել 90-ականների ղեկավարների խղճուկ ինքնաշարժերին. դրանք առանձնապես շլացնող չէին, ինչպես այսօրվա իշխանավորներինը: Ու, ընդհանրապես, եթե մեքենաների շքեղությունը երկրի բյուջեի հնարավորությունների սահմաններում տեղավորվեր, ապա «Ժիգուլի»-ներն էլ պիտի ճոխություն համարվեին գործող իշխանիկների համար: