
«Պարոն Ծառուկյանի՝ մեծ հեղինակություն ունենալը եւ բացառիկ վարկանիշի հարցը կքննարկվի»:
«Բարգավաճ Հայաստան»-ը յոթ երգ գիտի, յոթն էլ Գագիկ Ծառուկյանի հեղինակության ու վարկանիշի մասին: Հատկապես վերջին շաբաթներին ԲՀԿ-ականներն այս թեման այնքան ծամծմեցին, որ սկսնակ ու անփորձ քաղգործիչների՝ իրենց ավագների խոսքերը կրկնելուն միտված հայտարարություններն արդեն իսկ սկսում են հակասել «Բարգավաճ»-ի վերջին շրջանի բուն ասելիքին: Ամեն դեպքում, ըստ վերոնշվածի՝ ստացվում է, որ այս քաղուժի վերնախավը լրիվ համոզված չէ շեֆի ահավոր բարձր վարկանիշի հարցում, եւ այն դեռ նոր է քննարկվելու: Հետաքրքիր է՝ ինչ չափորոշիչներով է որոշակիացվելու հեղինակությունը: