
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 31-ին Վիեննայում անցկացրել են եռամսյակային բրիֆինգ Մինսկի խմբի անդամների համար:
Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են ԵԱՀԿ մամլո ծառայությունից:
Համանախագահները գնահատել են հայ-ադրբեջանական սահմանին ու զորքերի շփման գծում ստեղծված լարված վիճակը:
«Համանախագահները քննարկել են մինչ տարեվերջ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Համանախագահների կողմից նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ անդամ պետությունների դերակատարությունը փոխադարձ վստահության ու կապերի ստեղծման հարցում»: