Քաղաքական կամք ու ցանկություն չկա, փոխարենը` կան տնտեսական ճգնաժամի նախանշաններ. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ահազանգում է, որ 2015 թվականին Հայաստանին սպասվում է երկնիշ թվով տնտեսական անկում: Armlur.am-ը Հայաստանի տնտեսական վիճակի, սպասվող անկման և այլ հարցերի վերաբերյալ զրուցել է Բագրատ Ասատրյանի հետ:

-Պարո´ն Ասատրյան, Հայաստանում տնտեսական ճգնաժամ կամ դրա նախանշանները կա՞ն:

-Նախանշաններ կան: Անցած 2014 թվականից էլ մենք ունենք դառը ժառանգություն, որն իր ազդեցությունը կունենա 2015-ի վրա: Ունենք տրանսվերտների ծավալի խորացող նվազում: Անցած տարվա վերջում ունեցանք տրանսվերտների 30% նվազում: Իսկ այս տարի կրճատվեց 50%-ով: Սա մեր տնտեսության համար խիստ վտանգավոր երևույթ է:

– Այս պարագայում Կառավարությունը, Կենտրոնական բանկն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, ի՞նչ գործիքներով պետք է կարողանան տնտեսությունը պահել: 

-Ուզում եմ հիշեցնել, որ Կառավարությունը, Կենտրոնական բանկը ստեղծված են, որ բոլոր ջանքերը ներդնեն տնտեսության զարգացման, կայունացման համար: Սակայն, անցած տարվանից սկսած, միակ տպավորությունս այն է, որ իրենք ոչ մի բան չեն ուզում անել: Իհարկե, աշխատում են, գնում են աշխատանքի, բարևում են, նունիսկ գիտեմ` քանիսին են գնում, բայց գործնական առումով շատ ցածր է: Ես չեմ տեսնում այն ջանքերը, միջոցները` այս վիճակից դուրս գալու համար: Միգուցե, գաղտնի ինչ-որ ծրագիր ունեն, որի հրապարակումով հասարակությունը կցնցվի, բայց տնտեսությունում գաղտնի ծրագրերը չեն աշխատում:

-Պարո´ն Ասատրյան, Համաշխարհային բանկը Հայաստանի համար զրոյական տնտեսական աճ է կանխատեսել: Իրատեսակա՞ն է այդ կանխատեսումն, ըստ Ձեզ, և արժե՞ հիմնվել միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումների վրա:

– Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմիցանտարբերություն է: Մենք շատ բծախնդիր չպետք է լինենք այս կազմակերպությունների նկատմամբ: Իրենք համարում են, որ իրենց խնդիրը լուծել են: Մենք մեր ուժերով պետք է անենք ամեն ինչ: Մեր Կենտրոնական բանկն այս առումով ավելի սթափ, կոշտ գնահատականներ և մոտեցումներ ունի: Ես ասում եմ` այսօր 10 տոկոս տնտեսական անկման ռիսկ կա: Պետք է բոլոր քայլերն ուղղել` դա թույլ չտալու համար: Սա ազդակ է գործադիր իշխանությանը և քաղաքական ներկայացուցիչներին, իմ շատ չսիրած պառլամենտին:

Քաղաքականության մեջ իշխող կուսակցության ներկայացուցիչները քաղաքականության հետ առնչություն չունեցող մարդիկ են: Սա չարիք է մեր պետության համար: Մենք` հարկատուներս, իզուր ենք այդքան գումար ծախսում տարբեր տիպի երգիչների, գեներալների, բժիշկների համար:

Բագրատ Ասատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս