«Եթե ձեռ առնելու լինի՝ ես ավելի շատ կարող եմ ձեռ առնել». Էդմոն Մարուքյանը նյարդայնացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց մի նախագիծ, որով կոչ էր անում փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքում և ընդունել ֆրանչայզինգի պայմանագրի գրանցման կարգ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ նախագծի նախնական տարբերակում Էդմոն Մարուքյանն առաջարկել էր մեկ այլ փոփոխություն էլ կատարել, որը, սակայն, վերջնական տարբերակում հանել էր:

Էդմոն Մարուքյանը Գագիկ Ջհանգիրյանին բացատրեց, թե ինչու է ինքը հանել նախագծից այդ հատվածը: Նրա խոսքերով՝ «Լեթարգիական քնի և կոմայի հետ կապված՝ կառավարությունն ամբողջությամբ առարկել է, ես, որպեսզի ֆրանչայզինգի մասը չտուժի, հրաժարվել եմ այդ հատվածից», ապա Մարուքյանը դժգոհեց կառավարության եզրակացությունից.  «Կառավարության եզրակացությունն ինձ նյարդային վիճակի է բերել»:

Ջհանգիրյանը խորհուրդ տվեց Մարուքյանին խնայել իրեն: Ւսկ Էդմոն Մարուքյանը նշեց. «Արդարադատության նախարարությունը պատգամավորի կողմից ներկայացված նախաձեռնությանը ձեռ առնելու, իռոնիայի ոճով գրած եզրակացություն է տվել: Պարզ է, որ դուք չեք գրել, ինչ-որ մեկը գրել է: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ եզրակացություն գրելուց կարող է ձեռ առնի պատգամավորներին, դաս տա, չի անցնի: Եթե ձեռ առնելու լինի՝ ես ավելի շատ կարող եմ ձեռ առնեմ: Այս շենքում այդպիսի տրադիցիա կա, եթե դաս տալու լինենք, այս շենքից ավելի շատ են դաս տվել: Ասի ներվայնացած մասը հանեմ՝ չեղավ: Թող կառավարությունն ասի, որ առարկում եմ, ախպեր ջան, ոչ թե ձեռ առնի»:




Լրահոս