ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐՋԱՆԻԿ ԹԱԼԻՍՄԱՆ
Շոտլանդական փոքրիկ Կոմբերնաուլդ քաղաքը վերջերս երջանիկ թալիսման է ձեռք բերել: Դա Արիա անվանումը կրող ջրահարսի հուշարձանն է, որի հեղինակն է Էնդի Սքոթնը: Տեղացիները հպարտանում են իրենց քաղաքի նոր խորհրդանիշով ու հույս հայտնում, որ Արիան կարող է մեծ օգուտ բերել իրենց քաղաքին՝ մեծացնելով զբոսաշրջիկների թիվը: Արվեստագետ Էնդի Սքոթնը այս արձանը պատրաստել է 1,5 տարվա ընթացքում: «Ջրահարսն» ունի 10 մետր բարձրություն եւ պատրաստված է երկաթից: Հուշարձանի գլուխն ունի 1,5 մետր բարձրություն եւ 1,5 մետր լայնություն:

ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ
«Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում ձերբակալվել է մի տղամարդ, որը կասկածվում է 15 ցենտներ խոտ գողանալու մեջ»,-գրում է lenta.ru-ն: Քննության վարկածով՝ սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Սլադկովո գյուղի մի բնակիչ մեքենայով գնացել է գյուղից 30 կմ հեռավորության վրա գտնվող մարգագետիններ, բեռնել մարգագետնում գտնվող խոտի դեզը եւ տարել իր ընկերուհու տուն: Կասկածյալը ձերբակալվել է: Նա խոստովանել է իր մեղքը եւ պատմել, որ վիճել է իր սիրելիի հետ եւ ցանկացել անակնկալ մատուցել նրան՝ հույս ունենալով, որ աղջիկը, տեսնելով նվերը, կների իրեն:

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՈՂԻ ՎՐԱ
«ՌԴ Չիտա քաղաքի Օկտյաբրսկի միկրոշրջանում հրազենային կրակոցի հետեւանքով հայ է վիրավորվել: Կրակոցը տեղի է ունեցել հայի եւ ռուսի միջեւ կենցաղային հողի վրա  ծագած վեճի ժամանակ: Կովկասցին նորոգել է տներից մեկը եւ երբ հերթական անգամ իջել է բակ` աղբը թափելու, հանդիպել է ռուսի, ում հետ էլ սկսել է վիճաբանել: Ռուսը կանչել է իր երկու ընկերներին, որոնցից մեկը կրակել է հայի վրա: Վերջինս հոսպիտալացվել է»,-գրում է news.chita.ru-ն: Կրակողի դեմ հետախուզում է հայտարարվել:

ՍԱՐԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում հայտնաբերված հազվագյուտ սարդն իշխանություններին ստիպել է դադարեցնել ճանապարհի լայնացման ծրագիրը, որը գնահատվում է 15 մլն դոլար»,-գրում է Fox News-ը: Cicurina venii տեսակի սարդը հիմնականում բնակվում Է քարանձավներում, թունավոր չէ, աչքեր չունի եւ կիսաթափանցիկ է: Որպեսզի չվնասեն հազվագյուտ միջատի՝ այդտեղ բնակվող հնարավոր խմբերին, կառուցապատողները դադարեցրել են շինաշխատանքները:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս