
Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանության է արժանացրել օրինագիծը, որը նախատեսում է քաշի պակասից տառապող մոդելներին աշխատանքի չընդունել:
Օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարանի ստորին պալատ է դիմել Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը:
Մոդելային գործակալություններն այսուհետ պետք է ստուգեն աղջիկների հասակի ու քաշի հարաբերակցությունը: Օրինագծի խախտման դեպքում մոդելային գործակալներին կարող է սպառնալ մինչև 6 ամիս ազատազրկում կամ տուգանք: