«Closer» ֆրանսիական ամսագիրը տպագրել է արքայազն Ուիլյամի կնոջ` Քեյթ Միդլթոնի լուսանկարները՝ կիսամերկ վիճակում: Լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ Ուիլյամն ու իր կինը հանգստանում էին Ֆրանսիայում: Հիմա էլ այդ լուսանկարների մի նոր քանակ տպագրվել է իտալական «Chi» ամսագրում, որը պատկանում է քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնիին: «Daily Mail»-ի փոխանցմամբ՝ զույգը մտադրված է դատի տալ ամսագրերին: Արքայազնը չափազանց բարկացած ու հիասթափված է եւ այս հարցն անլուծելի չի թողնի: «Պապարացիները շատ կոպիտ խախտումներ են անում` անպատեհ առիթներով ներխուժելով մեր անձնական կյանք»,-ասել է արքայազն Ուիլյամը:
ՄԵՐԿ ՔԵՅԹԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ